Ռուսաստանի ԱԳՆ. Եթե Հայաստանն ընտրի դեպի Եվրոպա ճանապարհը, դա ցավոտ գործընթաց կլինի
|
|
Եթե Հայաստանը գնա եվրոպական ընտրության ճանապարհով, դա օբյեկտիվորեն կհանգեցնի այն հաստատված տնտեսական հարաբերությունների վերանայմանը, որոնք ներկայումս առկա են ԵԱՏՄ գծով Երևանի՝ իր գործընկերների հետ։ Սա, հավանաբար, բավականին ցավոտ գործընթաց կլինի, այդ թվում, ցավոք, Հայաստանի բնակչության համար։
|
Այս մասին «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է՝ Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Խոսքը Ռուսաստանի կամ որևէ մեկի մասին չէ, որը ցանկանում է բացառել Հայաստանին կամ վնասել նրան մեր շատ զարգացած տնտեսական համագործակցության համատեքստում: Անցյալ տարի մեր ապրանքաշրջանառությունը կազմել է մոտ 12 միլիարդ դոլար՝ ցուցադրելով զգալի աճ: Մենք Հայաստանի շահերը ոտնահարելու պլան չունենք և չենք կարող ունենալ: Դա մեր դաշնակիցն է, ռազմավարական գործընկերը, որի հետ մեզ, ինչպես Վրաստանին, կապում է բազմադարյա ընդհանուր պատմությունը, ընդհանուր հաղթանակը՝ Հայրենական մեծ պատերազմում, որի 80-ամյակը, հուսով եմ, մայիսի 9-ին միասին կնշենք։
Պաշտոնական Երևանում, հուսով եմ, տեսնում են այս իրավիճակը և համապատասխան ձևով գնահատում։ Մինչ այժմ Հայաստանը դուրս չի եկել Եվրասիական տնտեսական միության ոչ մի կառույցից։ Մենք բարձր ենք գնահատում նրա հաջող նախագահությունը ԵԱՏՄ-ում անցյալ տարի՝ 2024 թվականին, ուստի մեր համագործակցությունը շարունակվում է։ Երկրի ներկայացուցիչները նույնպես ակտիվորեն մասնակցում են ԱՊՀ մարմինների բոլոր միջոցառումներին, բոլոր փորձագիտական հանդիպումներին»,- նշել է Գալուզինը։
Հեշթեգներ.
Ռուսաստան
ԱԳՆ