ԱՀ ՊՆ-ն՝ գերատեսչության հաղորդակցության ռազմավարության նպատակներին հասնելու մասին
 ԱՀ ՊՆ-ն՝ գերատեսչության հաղորդակցության ռազմավարության նպատակներին հասնելու մասին
17:42     24 02 2025    
2024 թվականին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը մի շարք աշխատանքներ է կատարրել՝ գերատեսչության հաղորդակցության ռազմավարությամբ սահմանված նպատակներին հասնելու համար։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են ՊՆ-ից, նախարարության աշխատանքի մասին հանրությանը ճշգրիտ, ամբողջական և արդի տեղեկատվություն տրամադրելու նպատակով՝ կառույցի պաշտոնական կայքում 2024 թվականի ընթացքում տեղադրվել է ավելի քան 800 նյութ ադրբեջաներեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով։

Միևնույն ժամանակ նախարարության ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակվել է՝ մինչև 1400 գրառում, Telegram-ում՝ մինչև 1100, Instagram-ում՝ 1400, X-ում՝ մինչև 1600 գրառում։ Նախարարության պաշտոնական ինտերնետ կայքում տեղադրվել է՝ ավելի քան 4700 լուսանկար և ավելի քան 340 տեսանյութ անցկացված ռազմահայրենասիրական և այլ միջոցառումների մասին։

Բացի այդ, ԶԼՄ-ների ավելի քան 35 հարցումների պատասխանել են ադրբեջաներեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով: Հաշվետու ժամանակահատվածում քննարկվել է լրատվամիջոցների 223 դիմում և ցուցաբերվել է անհրաժեշտ աջակցություն նկարահանումների կազմակերպման հարցում։ Նախարարության համապատասխան կառույցների նյութատեխնիկական և կրթական ռեսուրսներով կազմակերպվել է ԶԼՄ-ների ներկայացուցիչների երեք միջոցառում։
Zinvor.info

Հեշթեգներ. ԱՀ   ՊՆ  


Լրահոս