Արևմտյան Ադրբեջանի համայնքը դիմել է միջազգային կազմակերպություններին
 Արևմտյան Ադրբեջանի համայնքը դիմել է միջազգային կազմակերպություններին
09:21     10 02 2025    
Արևմտյան Ադրբեջանի համայնքը կոչ է արել միջազգային կազմակերպություններին ճնշում գործադրել Հայաստանի վրա՝ ստիպելու նրան վերականգնել և պաշտպանել ադրբեջանական հուշարձանները։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին ասվում է Համայնքի հայտարարության մեջ։

Փաստաթղթում նշվում է, որ սոցիալական ցանցերում տարածվել են կադրեր, որոնցում բլոգերը ֆիքսել է Երևանի Թեփեբաշի թաղամասում գտնվող պատմական ադրբեջանական մզկիթի ավերակները։

«Այս կադրերից պարզ է դառնում, որ մզկիթը այժմ վերածվել է ոգելից խմիչքների օգտագործման վայրի։ Սա բացահայտ սադրանք է, որը վիրավորում է ադրբեջանական ժողովրդի կրոնական և մշակութային արժանապատվությունը։

Ներկայիս Հայաստանի տարածքում ադրբեջանական մշակութային հուշարձանների և ադրբեջանական ժողովրդի մշակութային հետքերի կանխամտածված ոչնչացումը միջազգային իրավունքի, այդ թվում՝ 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համապատասխան որոշումների կոպիտ խախտում է։ Հայաստանի այս գործողությունները լուրջ խոչընդոտ են ստեղծում տարածաշրջանում խաղաղության և հաշտեցման հասնելու համար։

Մենք Հայաստանի կառավարությունից պահանջում ենք անհապաղ կատարել իր պարտավորությունները՝ վերականգնելու և պաշտպանելու ադրբեջանական ժողովրդին պատկանող բոլոր ոչնչացված կամ կեղծված մշակութային հուշարձանները»,- ընդգծվում է հայտարարության մեջ։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան  


Լրահոս