Մեծ Բրիտանիան քաղաքացիներին խորհուրդ է տալիս զերծ մնալ հայ-ադրբեջանական սահմանամերձ տարածք մեկնելուց
 Մեծ Բրիտանիան քաղաքացիներին խորհուրդ է տալիս զերծ մնալ հայ-ադրբեջանական սահմանամերձ տարածք մեկնելուց
15:46     22 01 2025    
Մեծ Բրիտանիայի կառավարությունը կոչ է արել իր քաղաքացիներին զերծ մնալ Հայաստանի սահմանամերձ շրջաններ մեկնելուց՝ Ադրբեջանի հետ շարունակվող լարվածության պատճառով։

Zinvor.info-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում են հայկական լրատվամիջոցները։

«Հայ-ադրբեջանական սահմանը շարունակում է փակ մնալ: Խորհուրդ է տրվում խուսափել ցանկացած ուղևորությունից՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև արևելյան սահմանից 5 կիլոմետր հեռավորության վրա։ Դա կապված է երկու երկրների միջև հակամարտության հետ։ Հյուպատոսական աջակցությունն այդ շրջաններում խիստ սահմանափակ է»,- ասված է հաղորդագրության մեջ:

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Բրիտանիա  


Լրահոս