Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին տեղեկություն է հրապարակվել ԱՀ ղեկավարի պաշտոնական կայքում։
Ուղերձում Զորան Միլանովիչը ցավակցություն է հայտնել՝ Բաքու-Գրոզնի չվերթն իրականացնող AZAL-ի ինքնաթիռի կործանման կապակցությամբ։
«Խորվաթիայի ողջ ժողովրդի և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում՝ Ակտաուի մերձակայքում «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի մարդատար ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվածների ընտանիքներին, ինչպես նաև Ադրբեջանի բոլոր քաղաքացիներին։ Վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում։ «Այս դառը օրերին մենք համերաշխ ենք ադրբեջանական ժողովրդի հետ»,- ասվում է ուղերձում։
Zinvor.info