Ադրբեջանի և Իրաքի ԱԳ նախարարները քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող լարվածությունը
 Ադրբեջանի և Իրաքի ԱԳ նախարարները քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող լարվածությունը
09:36     05 11 2024    
Հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Իրաքի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Ֆուադ Հուսեյնի միջև։

Ինչպես հայտնել են Zinvor.info-յին արտաքին գործերի նախարարությունից, հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Մերձավոր Արևելքում առկա իրավիճակը, տարածաշրջանում աճող լարվածությունը, ինչպես նաև Ադրբեջանի և Իրաքի երկկողմ և բազմակողմ համագործակցության հարցեր։

Ֆուադ Հուսեյնը Ջեյհուն Բայրամովին մանրամասն տեղեկացրել է տարածաշրջանում տեղի ունեցող վերջին իրադարձությունների մասին՝ լուրջ մտահոգություն հայտնելով հակամարտության ընդլայնման վերաբերյալ։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Իրաք  


Լրահոս