Պակիստանի արտգործնախարարը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին
 Պակիստանի արտգործնախարարը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին
10:22     09 07 2025    
Պակիստանի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Մուհամմադ Իսհաք Դարը շնորհավորել է Ադրբեջանին՝ Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) 17-րդ գագաթնաժողովի հաջող անցկացման կապակցությամբ և շնորհակալություն հայտնել՝ Խանքենդիում նրան և նրան ուղեկցող պատվիրակությանը ցուցաբերված ջերմ ընդունելության համար:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին նա հայտարարել է՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության ղեկավար Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցի ժամանակ։

Պակիստանի արտաքին գործերի նախարարության՝ X սոցիալական ցանցում հրապարակման մեջ ասվում է, որ զրույցի ընթացքում կողմերը գոհունակություն են հայտնել երկկողմ հարաբերությունների դրական դինամիկայից, նշել են բարձր մակարդակի շփումների ակտիվացումը և պայմանավորվել են շարունակել համագործակցության ընդլայնման համար նոր հնարավորությունների որոնումը։
Zinvor.info

Հեշթեգներ. Պակիստան   Ադրբեջան  


Լրահոս