Ի.Ալիևը ցավակցություն է հայտնել Թրամփին
  Ի.Ալիևը ցավակցություն է հայտնել Թրամփին
17:14     08 07 2025    
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ուղերձ է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին տեղեկատվությունը տեղադրվել է ԱՀ ղեկավարի պաշտոնական կայքում:

Ուղերձում Իլհամ Ալիևը ցավակցություն է հայտնել՝ Տեխաս նահանգում ուժեղ ջրհեղեղների հետևանքով բազմաթիվ զոհերի և մեծ ավերածությունների կապակցությամբ։

«Այս ողբերգության կապակցությամբ, իմ և Ադրբեջանի ժողովրդի անունից խորը վշտով ցավակցություն եմ հայտնում Ձեզ, զոհվածների ընտանիքներին ու մերձավորներին, ինչպես նաև ամբողջ ամերիկյան ժողովրդին, տուժածներին մաղթում եմ ապաքինում», - ասվում է ուղեձում։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱՄՆ  


Լրահոս