Այս մասին
Zinvor.info-յին հայտնել են Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունից։
Այցի ընթացքում Ք. Վելիևը հանդիպել է՝ Սաուդյան Արաբիայի Թագավորության զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ Ֆայադ բին Համեդ ալ-Ռուվայլիի հետ։
Հանդիպումից առաջ Թագավորության Գլխավոր շտաբում տեղի է ունեցել դիմավորման պաշտոնական արարողություն։ Գլխավոր շտաբի պետերը երթով անցել են պատվո պահակախմբի առջևից, կատարվել են երկու երկրների պետական օրհներգերը, և, արարողակարգի համաձայն, հիշատակի գրառում է կատարվեց «Պատվավոր հյուրերի գրքում»։
Այնուհետև տեղի է ունեցել ընդլայնված կազմով հանդիպում՝ պատվիրակությունների մասնակցությամբ, և քննարկվել են՝ երկու երկրների բանակների միջև հարաբերությունների զարգացման հեռանկարները։
Կողմերը մանրամասն մտքեր են փոխանակել՝ ռազմական, ռազմատեխնիկական և ռազմակրթական ոլորտներում համագործակցության և հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։