Դատարանը մերժել է «Սպուտնիկ Ազերբայջան»-ի ձերբակալված աշխատակիցների բողոքարկումը
  Դատարանը մերժել է «Սպուտնիկ Ազերբայջան»-ի ձերբակալված աշխատակիցների բողոքարկումը
12:26     08 07 2025    
Հուլիսի 7-ին Բաքվի դատարանը մերժել է՝ «Սպուտնիկ Ազերբայջան»-ի լրագրողներ Իգոր Կարտավիխի և Եվգենի Բելոուսովի փաստաբանների բողոքարկումները՝ նրանց խափանման միջոցը փոխելու վերաբերյալ։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, առաջին ատյանի դատարանի որոշումը՝ խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, կալանքի տեսքով մնացել է ուժի մեջ։

Հիշեցնենք, որ հուլիսի 1-ին դատարանը՝ «Սպուտնիկ Ազերբայջան» տեղեկատվական գործակալության տնօրեն Իգոր Կարտավիխի և աշխատակից Եվգենի Բելոուսովի համար խափանման միջոց է ընտրել կալանքը, որոնք ձերբակալվել էին ոստիկանության կողմից նախորդ օրը՝ մեդիա ռեսուրսի գրասենյակում անցկացված գործողության արդյունքում։

Խաթայիի շրջանային դատարանի որոշմամբ նրանք կալանավորվել են 4 ամիս ժամկետով։

Նրանց մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի Հանրապետության քրեական օրենսգրքի 178.3.1, 192.2.2, 192.2.3, 193-1.3.1, 193-1.3.2 հոդվածներով։
Zinvor.info

Հեշթեգներ. Դատարան   Սպուտնիկ-Ազերբայջան  


Լրահոս