Բայրամովը շնորհավորել է ադրբեջանցի դիվանագետներին
 Բայրամովը շնորհավորել է ադրբեջանցի դիվանագետներին
10:36     09 07 2025    
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը շնորհավորել է դիվանագիտական ծառայության աշխատակիցներին՝ մասնագիտական տոնի կապակցությամբ:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, նախարարը այս մասին գրել է X սոցիալական ցանցում։

«Շնորհավորում եմ մեր դիվանագետներին մասնագիտական տոնի՝ Դիվանագիտական ծառայության աշխատողների օրվա կապակցությամբ, որը նշվում է հուլիսի 9-ին: Մաղթում եմ ձեզ հաջողություններ ազգային շահերի պաշտպանության և միջազգային ասպարեզում մեր երկրի դիրքերի ամրապնդման գործում: Շնորհավոր ձեր տոնը»: ասվում է հրապարակման մեջ։
Zinvor.info

Հեշթեգներ. Բայրամով   Ադրբեջան  


Լրահոս