Ռուբիոն՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև արագ հաշտության հասնելու հույս ունի
  Ռուբիոն՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև արագ հաշտության հասնելու հույս ունի
11:39     09 07 2025    
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հույս է հայտնել, որ մոտ ապագայում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիր կկնքվի, հաղորդում է Zinvor.info-ն։

Կառավարության նիստում ելույթ ունենալով՝ Ռուբիոն պատմել է մի քանի կարևոր համաշխարհային իրադարձությունների մասին, որոնք տեղի են ունեցել Դոնալդ Թրամփի պաշտոնը ստանձնելուց ի վեր։

«Հուսով եմ, որ շատ շուտով Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիրը վերջապես կստորագրվի … Արդեն անցել է ընդամենը վեց ամիս։ Սա մեծ վկայություն է ձեր առաջնորդության մասին», - հայտարարել է նա։
Zinvor.info

Հեշթեգներ. Ռուբիո   Ադրբեջան   Հայաստան  


Լրահոս