Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԻՆ-ները պայմանավորվել են գործընկերությունը զարգացնելու մասին
|
|
Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության ղեկավար Ալեքսանդր Կուրենկովը Բաքվում բանակցություններ է վարել՝ Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարար Քեմալեդդին Հեյդարովի հետ։
|
Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
«Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության ղեկավար Ալեքսանդր Կուրենկովը երկկողմ հանդիպում է ունեցել՝ Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարար Քյամալեդդին Հեյդարովի հետ։ Ռուսական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին՝ իրանա-իսրայելական ոչ վաղուցվա հակամարտության ժամանակ Իրանից Ռուսաստանի քաղաքացիների տարհանումը կազմակերպելու համար», - հայտնել են մամուլի ծառայությունից։
Նախարարները քննարկել են՝ արտակարգ իրավիճակների գերատեսչությունների միջև երկկողմ գործընկերությունը և նշել են Ադրբեջանի ներդրումը՝ Միջազգային քաղաքացիական պաշտպանության կազմակերպության զարգացման գործում, որի 58-րդ նիստը տեղի է ունենում Բաքվում:
«Այս ուղղությամբ համատեղ աշխատանքը վկայում է՝ արտակարգ ծառայությունների գծով միջազգային համագործակցության մեջ փրկարարական և փոխօգնության ազնիվ գործի առաջնահերթության մասին», - հավելել են ԱԻՆ մամուլի ծառայությունում։
Հեշթեգներ.
Ռուսաստան
Ադրբեջան
ԱԻՆ