Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին գրում է «Հրապարակ» թերթը:
«Նախօրեին կառավարությունում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ քննարկում է եղել, ԱԺ պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանն առաջարկել է միջոցներ հատկացնել, որ օրենքում փոփոխություններ մշակեն և հնարավորություն տան թոշակառու սպաներին՝ ծառայության անցնել զորամասերում, ստանալ թե՛ զինվորական թոշակը, թե՛ ծառայության աշխատավարձերը, որ փորձառու սպաները բանակ վերադառնան, և զորամասերը չմնան 18-20 տարեկանների հույսին, որի հետևանքն այդ մահերի վիճակագրությունն է», - գրում է թերթը։
Zinvor.info