ԵԽԽՎ-ում վրացական պատվիրակության ղեկավարը պատասխանել է հակաադրբեջանցի պատգամավորներին
 ԵԽԽՎ-ում վրացական պատվիրակության ղեկավարը պատասխանել է հակաադրբեջանցի պատգամավորներին
09:52     01 10 2024    
Եվրոպացի որոշ հակաադրբեջանցի պատգամավորներ առաջարկել են Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշնանային նստաշրջանում ներառել Ադրբեջանին առնչվող քննարկումներ։

Ըստ Zinvor.info-յի՝ դրան դեմ է արտահայտվել ԵԽԽՎ-ում Վրաստանի պատվիրակության ղեկավար Գիվի Միկանաձեն։

«ԵԽԽՎ-ի արժեքներին համապատասխան՝ անհրաժեշտ եմ համարում քննարկել այստեղ բոլոր կողմերի մասնակցությունը, քննարկել նորընտիր խորհրդարանի հետ անմիջական կապերի հաստատման հարցը։ Ես կոչ եմ անում ԵԽԽՎ-ին հավատարիմ մնալ երկխոսության սկզբունքին»,- հայտարարել է վրաց խորհրդարանականը։


Zinvor.info

Հեշթեգներ. ԵԽԽՎ   Ադրբեջան  


Լրահոս