Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն՝ ԱՀ ՊՆ-ին հղումով, պարաշյուտային, դեսանտային և որոնողափրկարարական խմբերի մասնագետների, ինչպես նաև թռիչքային անձնակազմի պարապմունքների ընթացքում կատարում են՝ թռիչքային և նախնական պարաշյուտային պատրաստության տարբեր առաջադրանքներ։
Կատարվում են նաև բեռը օդից առաջադրված կետ իջեցնելու առաջադրանքներ։
Վարժանքներում, որոնց ընթացքում հիմնական ուշադրությունը հատկացվում է՝ զինծառայողների պարաշյուտով ցատկելու հմտությունների կատարելագործմանը, ինչպես նաև նրանց մարտական և հատուկ պատրաստվածության մակարդակի հետագա բարձրացմանը, անձնակազմը բարձր պրոֆեսիոնալիզմով կատարում է հանձնարարված առաջադրանքները։
Zinvor.info