Ամիրբեկով. Հայաստանի սահմանադրության մեջ տարածքային պահանջները խաղաղության հիմնական խոչընդոտն են
  Ամիրբեկով.  Հայաստանի սահմանադրության մեջ տարածքային պահանջները խաղաղության հիմնական խոչընդոտն են
16:27     07 08 2024    
Ադրբեջանի դեմ տարածքային պահանջները, որոնք ներառված են Հայաստանի գործող սահմանադրության մեջ, մնում են՝ Բաքվի և Երևանի միջև խաղաղ գործընթացում հետագա առաջընթացի միակ խոչընդոտը:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին «Ազատություն» ռադիոկայանին ասել է՝ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ, դեսպան Էլչին Ամիրբեկովը։

«Խոսքը ոչ թե Ադրբեջանի ճնշման ներքո դա անելու [սահմանադրությունը փոխելու] մասին է, այլ այն մասին, որպեսզի նրանք [ընտրողները] պատասխանեն մեկ հարցին՝ դուք խաղաղությո՞ւն եք ուզում, թե՞ Ադրբեջանի հետ նոր առճակատման հնարավորություն։ Եթե նրանք [Հայաստանի իշխանությունները] հարցը դնեն այսպես, ես կարծում եմ, որ Հայաստանի քաղաքացիների մեծ մասը, ովքեր կմասնակցեն հանրաքվեին, կաջակցեն խաղաղությանը»,- կարծում է նա։

«Մենք ցանկանում ենք, որպեսզի մեզ հավաստիացնեն, որ խաղաղության պայմանագիրը յուրատեսակ հանդիսավոր համաձայնագիր է, որն անհնարին կդարձնի ապագայում ցանկացած վերադարձ Ադրբեջանի դեմ ռևանշիզմին,կամ ինչ որ տարածքային պահանջներին, ինչպես դա եղել է նախկինում»,- հավելել է Ամիրբեկովը։

Ադրբեջանի նախագահի ներկայացուցչի խոսքով, այս պահին բանակցություններին նպաստող գործոններից մեկն այն է, որ երկու կողմերն էլ պայմանավորվել են լուծել մնացած հարցերից ամենավիճահարույցը։ Այսինքն՝ ինչպես կազմակերպել տրանսպորտային երթուղիներ, որոնք կմիացնեն Ադրբեջանի մնացած տարածքը իր էքսկլավային Նախչըվանի հետ, այսինքն՝ Զանգեզուրի միջանցքի հարցը։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան  


Լրահոս