Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, Աբդուլլաև Ֆիրդովսի Մայիս օղլուի և Մամեդով Ֆարիդ Աժդար օղլուի աճյունները հայտնաբերվել են Քելբեջարի շրջանի Իստիսու ավանում՝ Յուզբուլաղ կոչվող վայրում։
Աբդուլլաև Ֆիրդովսի Մայիս օղլուն կհուղարկավի օգոստոսի 8-ին Գյանջայի Նահատակների ծառուղում, իսկ Մամեդով Ֆարիդ Աժդար օղլուն՝ Աղդամի շրջանի Օրթա Գարվենդ գյուղում։
Նշենք, որ 2022 թվականի մարտի 3-ին ադրբեջանական բանակի զինծառայողներ Ֆիրդովսի Աբդուլլաևը և Ֆարիդ Մամեդովը, Լաչինի շրջանում մարտական դիրքից մյուսը շարժվելով, վատ տեսանելիության պայմաններում ձնաբքի հետևանքով կորցրել են ուղղությունը։
Zinvor.info