Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին ասվում է՝ ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատան և ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչության X սոցիալական ցանցում հաղորդագրություններում։
«Միացյալ Նահանգներ կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպումների ժամանակ Ադրբեջանի նախագահի հատուկ բանագնաց դեսպան Էլչին Ամիրբեկովի և Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի եվրոպական հարցերով ավագ տնօրեն Մայքլ Քարփենթերի, ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի ուԵվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենի, պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Յուրի Կիմի, Պետդեպարտամենտի Հարավային և Կենտրոնական Ասիայի հարցերով բյուրոյում Կենտրոնական Ասիայի գործերի գրասենյակի տնօրեն, պաշտպանության նախագահի օգնական Լորա Կուպերի և Նեբրասկա նահանգից հանրապետական սենատոր Փիթ Ռիկեթս հետ անցկացվել են կառուցողական և օգտակար քննարկումներ՝ ընդգրկելով ադրբեջանա-ամերիկյան համագործակցության երկկողմ օրակարգը, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի ներկա վիճակը, ինչպես նաև տարածաշրջանում վերջին զարգացումները»,- նշել են դիվանագիտական առաքելության մամուլի ծառայությունում։
Zinvor.info