Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին Հուձոնի ինստիտուտում տեղի ունեցած քննարկումների ժամանակ ասել է՝ այցով ԱՄՆ-ում գտնվող Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների հարցով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։ Նրա խոսքով, կողմերը երբեք այսքան մոտ չեն եղել խաղաղության պայմանագրին։
«Երկու երկրների համար էլ պատմական հնարավորություն է ստեղծվել՝ փակելու թշնամության էջը, փոխելու հարավկովկասյան տարածաշրջանի լանդշաֆտը, այն վերածելու բարիդրացիության, խաղաղության և կայունության տարածաշրջանի։ Այս գործընթացը վաղուց է ընթանում։ Միջնորդության շուրջ բանակցությունները շարունակվում են շուրջ 30 տարի։ Սակայն անցյալ տարվա դեկտեմբերին երկու երկրներն էլ որոշեցին, որ բանակցությունների վարման և ավարտին հասցնելու ամենաարդյունավետ և խոստումնալից ձևաչափը երկկողմ և ուղղակի ձևաչափն է։ Այդ ժամանակից ի վեր զգալի առաջընթաց է գրանցվել, այդ թվում՝ փոխվստահության հաստատման և որոշակի գործընթացների շարունակման ոլորտում, ներառյալ դիվանագիտական աջակցության փոխանակումը, որոշ կալանավորների ազատ արձակումը և սահմանների սահմանազատման ուղղությամբ գործնական աշխատանքի սկիզբը»,- նշել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների հարցով ներկայացուցիչը։
Էլչին Ամիրբեկովը հավելել է, որ, նայելով սեղանին դրված խաղաղության համաձայնագրի տեքստին, կարելի է ասել, որ մենք շատ մոտ ենք դրա շուրջ աշխատանքներն ավարտելուն։
Zinvor.info