Ինչպես
Zinvor.info-յին հայտնել են ԱԳՆ-ում, հանդիպմսնը քննարկվել են՝ Ադրբեջանի և ՄԱԿ-ի տարբեր մասնագիտացված կառույցների միջև համագործակցության, ինչպես նաև Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի (COP29) Կողմերի համաժողովի 29-րդ նստաշրջանի նախապատրաստման հարցեր:
Ջեյհուն Բայրամովը հայտնել է, որ Կայուն զարգացման նպատակները հատուկ տեղ են զբաղեցնում Ադրբեջանի և ՄԱԿ-ի համագործակցության օրակարգում, և նշել, որ Ադրբեջանը այն սակավաթիվ երկրներից է, որը պարբերաբար և կամավոր կերպով հաշվետվություններ է ներկայացնում Կայուն զարգացման նպատակների օրակարգի կատարման վերաբերյալ, ինչը ցուցիչ է այն կարևորությանը, որը Բաքուն տալիս է այս ուղղությանը։ Նախարարն ընդգծել է, որ մարդասիրական ականազերծումը հռչակվել է կայուն զարգացման 18-րդ ազգային նպատակ, և հաշվի առնելով այդ նույն խնդրի արդիականությունը շատ երկրների համար՝ այս նախաձեռնությունը մշտապես առաջ է մղվում ՄԱԿ-ի շրջանակներում։
Zinvor.info