Արևմտյան Ադրբեջանի համայնքի ղեկավար. Մենք ուզում ենք վերադառնալ և ապրել որպես Հայաստանի լիիրավ քաղաքացիներ
  Արևմտյան Ադրբեջանի համայնքի ղեկավար.  Մենք ուզում ենք վերադառնալ և ապրել որպես Հայաստանի լիիրավ քաղաքացիներ
17:55     05 09 2025    
Արևմտյան Ադրբեջանի համայնքի նախագահ Ազիզ Ալեքբերլին հերքել է այն պնդումները, որ իբր քննարկումներ են ընթանում նրա ղեկավարած կազմակերպության անվանումը փոխելու վերաբերյալ։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն՝ հղում անելով metbuat.az-ին, նա ընդգծել է, որ նման քննարկումներ չկան և չեն կարող լինել։

«Արևմտյան Ադրբեջանի տարածքը մեր պատմական հողերն են, որտեղ ապրել են մեր հայրենակիցները։ Ղարաբաղյան հակամարտության ավարտի հետ մեկտեղ պետք է վերացվեն նաև դրա հետևանքները։ Մասնավորապես, պետք է ճանաչվի բոլոր փախստականների և հարկադիր վերաբնակների իրենց հայրենի հողեր վերադառնալու իրավունքը։ Սա պատերազմից տուժած բոլոր մարդկանց շահերից է բխում, ապահովել մարդու իրավունքները, վերադարձի իրավունքը, որը ամրագրված է միջազգային կոնվենցիաներում։ Մեր բոլոր գործունեությունը հիմնված է միջազգային իրավունքի և պատմական արդարադատության վրա։ Արևմտյան Ադրբեջանի համայնքը երբեք հանդես չի եկել Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ։ Ընդհակառակը, մենք ուզում ենք վերադառնալ մեր հայրենիք և ապրել որպես այս երկրի լիիրավ քաղաքացիներ», - հայտարարել է Ազիզ Ալեքբերլին։

Նա հավելել է, որ համայնքը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը և աջակցում է երկու երկրների ղեկավարների ջանքերին այս ուղղությամբ։
Zinvor.info

Հեշթեգներ. Արևմտյան-Ադրբեջանի-համայնք  


Լրահոս