Ալի Ալիզադեն հայտարարել է Բաքու-Թեհրան-Բաքու չվերթի վերսկսման մասին
 Ալի Ալիզադեն հայտարարել է Բաքու-Թեհրան-Բաքու չվերթի վերսկսման մասին
10:03     06 09 2025    
«Ադրբեջանական ավիաուղիներ» (AZAL) ՓԲԸ-ն սեպտեմբերի 6-ից կսկսի ուղիղ չվերթներ իրականացնել Բաքու-Թեհրան-Բաքու երթուղով։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին X սոցիալական ցանցում գրել է Իրանում Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադեն։

Դիվանագետը հիշեցրել է, որ մի քանի տարի տևած ընդմիջումից հետո, Ադրբեջանի նախագահի հանձնարարականի համաձայն, սեպտեմբերի 4-ի երեկոյան իրականացվել է AZAL-ի առաջին ուղիղ չվերթը Բաքու-Թավրիզ-Բաքու երթուղով։

«Այս չվերթը սկզբում կիրականացվի շաբաթական երկու անգամ, իսկ շաբաթ օրվանից կվերսկսվի նաև AZAL-ի Բաքու-Թեհրան-Բաքու չվերթը», - նշել է Ա. Ալիզադեն։
Zinvor.info

Հեշթեգներ. Բաքու   Թեհրան  


Լրահոս