Շահին Մուստաֆաևը բանակցություններ է վարել Հայաստանում, Մհեր Գրիգորյանը՝ Ադրբեջանում
 Շահին Մուստաֆաևը բանակցություններ է վարել Հայաստանում, Մհեր Գրիգորյանը՝ Ադրբեջանում
09:22     06 09 2025    
Սեպտեմբերի 5-ին Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի և Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ղեկավարությամբ կայացել են երկու պետությունների պատվիրակությունների փոխադարձ այցելություններ Հայաստանի Հանրապետության տարածք և Ադրբեջանի Հանրապետության տարածք

Zinvor.info-յի փոխանցմամբ, այս տարվա օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, կողմերը քննարկել են սահմանային գծի համապատասխան հատվածների/հատվածամասերի սահմանազատման և ականազերծման, ինչպես նաև անհրաժեշտ ենթակառուցվածքների վերականգնման ու կառուցման, և դրանց իրականացման ժամկետների հետ կապված հարցեր՝ հաղորդակցությունների ստեղծման ոլորտում գործողությունների սինխրոնիզացման նպատակով։

Պատվիրակությունների ղեկավարները մտքեր են փոխանակել Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի հաջորդ հանդիպման կազմակերպման շուրջ:
Zinvor.info

Հեշթեգներ. Շահին-Մուստաֆաև   Գրիգորյան  


Լրահոս