Այս մասին
Zinvor.info-յին հայտնել են Բաքվի նախաձեռնողական խմբից։
Տեսաժողովը սկսվել է կանակ ժողովրդի օրհներգի կատարմամբ։
Հանդիպմանը մասնակցել են Ֆրանսիայի տարբեր արտասահմանյան տարածքների՝ Կանակի (Նոր Կալեդոնիա), Կորսիկայի, Ֆրանսիական Գվիանայի, Ռեյունիոնի, Մաոհի Նուիի (Ֆրանսիական Պոլինեզիա), Գվադելուպեի և Մարտինիկայի անկախության շարժումների և քաղաքական կուսակցությունների առաջնորդներ։ Մասնակիցները քննարկել են՝ անկախության և ինքնորոշման իրավունքի հարցերը այս տարածաշրջաններում, կիսվել են փորձով և կարծիքներով, ինչպես նաև ընդգծել են՝ միջազգային համերաշխության և աջակցության մեխանիզմների ամրապնդման անհրաժեշտությունը։ Ելույթ ունեցողները նշել են, որ նման հանդիպումները կարևոր դեր են խաղում որպես հարթակ արտասահմանյան տարածքներում առկա գաղութային և հետգաղութային խնդիրների լուծման և անկախության համար պայքարի ավելի արդյունավետ կազմակերպման համար։