Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին տեղեկատվությունը տեղադրվել է Ադրբեջանի Հանրապետության ղեկավարի պաշտոնական կայքում։
Ուղերձում Իլհամ Ալիևը շնորհավորել է իր գործընկերոջը և Տաջիկստանի ժողովրդին երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ։
Իլհամ Ալիևը նշել է, որ Ադրբեջանի և Տաջիկստանի միջև հարաբերությունների ներկայիս բարձր մակարդակը պայմանավորված է մեր ժողովուրդների միջև խորը հարգանքով և վստահությամբ, ընդգծել է, որ միջպետական հարաբերությունները զարգանում են վերընթաց գծով և հասել են ռազմավարական գործընկերության մակարդակի։
Նախագահը հայտարարել է, որ պաշտոնական Բաքվի և Դուշանբեի միջև փոխըմբռնումը բարենպաստ պայմաններ է ստեղծում տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերությունների ընդլայնման համար, ինչպես նաև վստահություն է հայտնել, որ Ադրբեջանն ու Տաջիկստանը՝ օգտագործելով առկա ներուժը, համատեղ ջանքերով կհասնեն բարեկամական կապերի ավելի մեծ զարգացման և համագործակցության խորացման։