Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, Բաքվի ռազմական դատարանում դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ և դատավորներ Ջամալ Ռամազանովի և Անար Ռզաևի (պահեստային դատավոր՝ Գյունել Սամեդովա) կազմով կայացած դատական նիստում մեղադրյալներից յուրաքանչյուրին տրամադրվել է թարգմանիչ իրենց խոսած լեզվով, ինչպես նաև պաշտպանության համար փաստաբաններ։
Դատական նիստին մասնակցել են մեղադրյալները, նրանց պաշտպանները, որոշ տուժողներ, նրանց իրավահաջորդներն ու ներկայացուցիչները, ինչպես նաև պետական մեղադրանքին աջակցող դատախազները։
Դատավարությունը շարունակվել է՝ մեղադրյալ Լևոն Բալայանի կողմից՝ նրա դեմ հարուցված քրեական գործով նախաքննության ընթացքում տված ցուցմունքների, ինչպես նաև գործին վերաբերող այլ փաստաթղթերի հրապարակմամբ։
Մեղադրյալներ Լևոն Բալայանը, Մելիքսեթ Փաշայանը և Գուրգեն Ստեփանյանը հայտարարել են, որ աննշան վերապահումներով հաստատում են նախաքննության ընթացքում տված իրենց ցուցմունքները։
Մեղադրյալներ Մադաթ Բաբայանը և Գարիկ Մարտիրոսյանը լիովին հաստատել են նախաքննության ընթացքում տված իրենց ցուցմունքները։
Գուրգեն Ստեփանյանը, Դավիթ Ալլահվերդյանը, ինչպես նաև Էրիկ Ղազարյանը և Վասիլի Բեգլարյանը հայտնել են, որ հաստատում են դատաքննության ընթացքում տված իրենց ցուցմունքները։
Դավիթ Մանուկյանը խնդրել է հաշվի առնել նրա դատաքննության ընթացքում տված ցուցմունքները։
Մեղադրյալ Արկադի Ղուկասյանը նույնպես խնդրել է հաշվի առնել նրա ոչ թե նախաքննության, այլ դատաքննության ընթացքում տված ցուցմունքները։
Դատավարությունը կշարունակվի սեպտեմբերի 8-ին։