Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն՝ հայկական լրատվամիջոցներին հղումով, այս մասին հայտարարել է կովկասագետ Կարեն Իգիթյանը։
Օրինակ, նկատել է փորձագետը, Հայաստանի ԱԳՆ-ն չի կարող հասկանալի պատասխան տալ «3+3» հանդիպմանը մասնակցելու հարցին, քանի որ այդ մասին որոշումը Երևանում չի կայացվում։ Նրա խոսքով, ներկա իրողություններն այնպիսին են, որ Հայաստանի կառավարությունը որոշում կայացնելու համար նախ պետք է «մեղմ ասած խորհրդակցի ամերիկացի և բրիտանացի գործընկերների հետ»։ Հանդիպմանը մասնակցության առումով Հայաստանի կառավարությունը գործելու է դրսից ստացած ազդանշաններից ելնելով։
«Սա հենց «ինքնիշխանության բարձրացման» ճանապարհն է, որն առաջ է տանում ներկայիս իշխանությունը։ Պարզ ասած, ներկայիս իշխող վերնախավի ընկալմամբ ինքնիշխանությունն այն է, երբ երկիրը հակադրվում է Ռուսաստանին։ Եթե դու դեմ ես Մոսկվային, դու անկախ ես։ Իսկ այն, որ ամեն քայլ թելադրված է Վաշինգտոնից, Լոնդոնից և Բրյուսելից, նրանց կարծիքով, դա չի խանգարում ինքնիշխանությանը»,- հայտարարել է Իգիթյանը։
Zinvor.info