Ինչպես
Zinvor.info-յին հայտնել են ՊՆ-ից, Ռազմական կառավարման ինստիտուտի ռեկտորի պաշտոնակատար, գնդապետ Էլնուր Ալեսկերլին արարողության ժամանակ ասել է, որ Ադրբեջանի և Իտալիայի միջև հարաբերությունները ռազմական և այլ ոլորտներում հաջողությամբ զարգանում են։ Նա դասընթացն ավարտած զինծառայողներին հաջողություն է մաղթել հետագա ծառայության մեջ։
Այնուհետև Ադրբեջանում Իտալիայի ռազմական կցորդ, առաջին կարգի կապիտան Ջանֆրանկո Վիզինին շնորհակալություն է հայտնել Ազգային պաշտպանության համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմին և սպաներին՝ դասընթացի բարձր կազմակերպման համար։ Նշվել է, որ ադրբեջանցի զինծառայողնները, ովքեր տիրապետում են իտալերենին, կկարողանան մասնակցել Իտալիայում տարբեր մասնագիտությունների դասընթացների և դրանով իսկ ընդլայնել իրենց գիտելիքներն ու հմտությունները։
Zinvor.info