Ադրբեջանը ԵԽԽՎ-ին չի հրավիրել խորհրդարանական ընտրություններին
 Ադրբեջանը ԵԽԽՎ-ին չի հրավիրել խորհրդարանական ընտրություններին
17:40     23 07 2024    
Ադրբեջանը հրավեր չի ուղարկել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին՝ սեպտեմբերի 1-ին կայանալիք Միլլի Մեջլիսի արտահերթ ընտրությունները դիտարկելու համար։

Այս մասին Zinvor.info-յին հայտնել է դիվանագիտական աղբյուրը։

Նշվում է, որ դրա հիմնական պատճառն այն է, որ ԵԽ-ն և ԵԽԽՎ-ն արդեն մի քանի տարի է կողմնակալ քաղաքականություն են վարում Ադրբեջանի նկատմամբ՝ հիմնված երկակի ստանդարտների վրա:

Աղբյուրը նաև նշել է, որ ԵԽԽՎ առաքելության մասնակցությունը ընտրությունների դիտարկմանը կարող է քննարկվել միայն ադրբեջանական պատվիրակության մանդատի հաստատումից հետո։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԵԽԽՎ  


Լրահոս