Էլչին Ամիրբեկովը՝ տեղահանվածներին Ղարաբաղ վերադարձնելու պլանների մասին
  Էլչին Ամիրբեկովը՝  տեղահանվածներին Ղարաբաղ վերադարձնելու պլանների մասին
14:40     31 05 2024    
Մինչև 2024 թվականի վերջը՝ օկուպացիայից ազատագրված տարածքներ կվերադառնան ևս 20 հազար նախկին հարկադիր վերաբնակներ։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին ասել է՝ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություննրով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը՝ «Ականների շրջակա միջավայրի վրա ազդեցության նվազեցում. Ռեսուրսների մոբիլիզացում հանուն անվտանգ և կանաչ ապագայի» թեմայով Ականազերծման գործողությունների III միջազգային համաժողովում:

«Ինչպես նշվում է այսօրվա համաժողովի կարգախոսում՝ մենք ձգտում ենք նվազեցնել ականների բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա և ստեղծել անվտանգ ու կանաչ ապագա։ Տարածքների ականազերծումն ամենակարևոր խնդիրներից է, մասնավորապես՝ հետկոնֆլիկտային շրջանում»,- ասել է Ամիրբեկովը։

Ամիրբեկովը նշել է, որ օկուպացիայից ազատագրված տարածքներում շարունակվում են մեծածավալ վերականգնման աշխատանքները. «Ամեն ինչ զրոյից է կառուցվում։ Բուռն թափով շարունակվում են աշխատանքները՝ շուրջ 800 հազար նախկին հարկադիր վերաբնակների հայրենի հողեր վերադառնալու ուղղությամբ։ Մինչև այս տարվա վերջ ազատագրված տարածքներ կվերադառնա ևս 20 հազար մարդ, ինը քաղաք նորից կկառուցվի:

2021 թվականից ի վեր վերականգնման աշխատանքներում ընդհանուր առմամբ ներդրվել է մոտ 7 միլիարդ ԱՄՆ դոլար»,- ասել է նա։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Էլչին-Ամիրբեկով   Ղարաբաղ  


Լրահոս