ՀՀ-ն չի խնդրել, որ ռուս սահմանապահները մնան Թուրքիայի և Իրանի սահմանին․ Գրիգորյան
 ՀՀ-ն չի խնդրել, որ ռուս սահմանապահները մնան Թուրքիայի և Իրանի սահմանին․  Գրիգորյան
11:49     17 05 2024    
Երևանը Մոսկվային չի խնդրել, որ ռուս սահմանապահները մնան հայ - թուրքական և հայ - իրանական սահմանին, քանի որ այդ հարցը կարգավորվում է պայմանագրով:

Ինչպես տեղեկացնում է Zinvor.info-ն, այս մասին ՀՀ Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Նրանք հարցրել են՝ արդյո՞ք Հայաստան-Իրան և Հայաստան-Թուրքիա սահմաններից նույնպես ուզում եք դուրս գանք։ Մենք ասել են, որ այս՝ «Զվարթնոց», 17 կետեր, Սիսիանի և Գորիսի բազաներ այդտեղ բանավոր պայմանավորվածություններ են և խնդրել ենք այդտեղից դուրս գաք, ինչ վերաբերում է Հայաստան-Իրան և Հայաստան-Թուրքիա սահմանին, դրանք պայմանագրային են, մենք դա այս պահին ձեզ հետ չենք քննարկում», - ասել է Գրիգորյանը։

Օրերս նախագահ Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատել էր, որ Հայաստանի մի շարք մարզերից ռուսաստանցի զինվորականների և սահմանապահների դուրսբերումը համաձայնեցվել Է մայիսի 8-ին Մոսկվայում Հայաստանի ու Ռուսաստանի ղեկավարների հանդիպման ընթացքում։ Ըստ ռուսական կողմի՝ «Երևանի խնդրանքով ռուս սահմանապահները կշարունակեն մնալ հայ - թուրքական և հայ - իրանական սահմանին»։

Գրիգորյանն ասել է՝ «մենք նման խնդրանք չենք ունեցել»։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Հայաստան   Իրան   Թուրքիա  


Լրահոս