Սամեդ Սեիդով. Շվաբեն ցույց տվեց իր իրական դեմքը
  Սամեդ Սեիդով.  Շվաբեն ցույց տվեց իր իրական դեմքը
09:19     01 05 2024    
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գերմանիայից պատգամավոր Ֆրանկ Շվաբեն քաղաքական ահաբեկիչ է, որը ոչնչացնում է եվրաինտեգրման գաղափարը։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին «X» սոցիալական ցանցում գրել է՝ ԵԽԽՎ-ում Միլլի Մեջլիսի պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը։

Ս.Սեյդովը նշել է, որ Շվաբեն ցույց է տվել իր իսկական դեմքը։

«Նա շահամոլ քաղաքական գործիչ է, ով խայտառակում է իրեն, իր երկիրը և Եվրոպայի խորհուրդը։ Նա քաղաքական ահաբեկիչ է, ով ապօրինաբար զավթել է իշխանությունը ԵԽԽՎ-ում և ոչնչացնում է ոչ միայն այս կազմակերպությունը, այլև եվրաինտեգրման գաղափարը»,- գրել է Սամեդ Սեիդովը։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. ԵԽԽՎ   Միլլի-Մեջլիս  


Լրահոս