Այն, ինչ կարևոր է Փաշինյանի համար, այնքան էլ կարևոր չէ Բլինքենի համար. ռուսաստանցի քաղաքագետ
Այն, ինչ կարևոր է Փաշինյանի համար, այնքան էլ կարևոր չէ Բլինքենի համար.  ռուսաստանցի քաղաքագետ
11:38     05 04 2024    
«Այս հանդիպումից բեկումնային ոչինչ ակնկալել պետք չէ, քանի որ թեև Բլինքենը պետքարտուղար է, բայց նա առաջին դեմքը չէ, իսկ ռազմավարությունը ձևավորում է առաջին դեմքը։ Այժմ խոսքը, այսպես կոչված, դեպի Արևմուտք հայկական շրջադարձի մասին է»։

Zinvor.info-ի փոխանցմամբ՝ այս մասին հայկական լրատվամիջոցներին ասել է ռուսաստանցի քաղաքագետ Արթուր Աթաևը՝ մեկնաբանելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի առաջիկա եռակողմ հանդիպումը Բրյուսելում:

«Կարծում եմ, որ հանդիպմանը խոսվելու է ավելի շատ արևմտյան պետությունների հետ Հայաստանի փոխգործակցության հեռանկարային ուղղությունների մասին։

Բայց այստեղ կա մեկ առանձնահատկություն. այն, ինչ կարևոր է Բլինքենի համար, այնքան էլ կարևոր չէ Փաշինյանի համար, այն, ինչ կարևոր է Հայաստանի համար, այնքան էլ արդիական չէ Միացյալ Նահանգների համար։ Հայաստանի համար առաջին հերթին կարևորը անվտանգության ասպեկտն է և արդեն իսկ ստեղծված իրավիճակի ստատուս քվոն։ Իսկ Միացյալ Նահանգների համար այժմ կարևոր է հետխորհրդային տարածքում հակառուսական ճակատի ձևավորումը։ Հետևաբար, առայժմ, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա առաջնահերթությունների որոշում, ինչպես մի կողմից, այնպես էլ երկրորդ: Կարծում եմ՝ բեկումնային ոչինչ դեռ չի լինի», — ասել է Աթաևը։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Փաշինյան  


Լրահոս