Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, Նախչըվանում լրագրողներին հայտարարել է՝ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Քյուրշաթ Զորլուն։
Նա նշել է, որ այս համատեքստում ադրբեջանա-թուրքական հարաբերությունները գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա և հիմնված են բարեկամության, եղբայրության և ամուր դաշինքի վրա, որոնք հազվադեպ են հանդիպում ժամանակակից աշխարհում։
«Նախչըվանը հատուկ նշանակության կենտրոն է, որը հատուկ նշանակություն ունի ինչպես ԹՊԿ-ի շրջանակներում, այնպես էլ ադրբեջանա-թուրքական հարաբերություններում։ Հենց այստեղ է իրականացվել 2009 թվականին ստորագրված համաձայնագիրը։ Հիմա մենք մտնում ենք նոր փուլ։ Այսպիսով, թուրք-ադրբեջանական հարաբերությունների հետ մեկտեղ, Ադրբեջանի և Հայաստանի միջև իրականացվելիք նախագծերի շրջանակներում, կբացվի՝ Նախչըվանը Ադրբեջանի հիմնական տարածքի հետ կապող միջանցքը։ Եթե դա իրականացվի, Նախչըվանը կդառնա ոչ միայն երկու երկրների, այլև ամբողջ թուրքական աշխարհի ամենակարևոր լոգիստիկ կենտրոններից մեկը», - նշել է նա։
Զորլուի խոսքով՝ Զանգեզուրի միջանցքի գործարկմամբ Կովկասի բոլոր երկրները կկարողանան օգտվել՝ միջանցքի կողմից ընձեռվող մեծ տնտեսական հնարավորություններից, և տարածաշրջանը կդառնա խաղաղության, կայունության և անվտանգության կարևոր կենտրոն։