Փեզեշքիան. Արդեբիլը կարող է դառնալ արտահանման և տնտեսական փոխանակման դարպաս Ադրբեջանի հետ
  Փեզեշքիան.  Արդեբիլը կարող է դառնալ արտահանման և տնտեսական փոխանակման դարպաս Ադրբեջանի հետ
15:42     11 09 2025    
Իրանի Արդեբիլ նահանգի և Ադրբեջանի միջև կարելի է տնտեսական հնարավորություններ զարգացնել։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին այսօր հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Արդեբիլ նահանգում ներդրողների և ձեռնարկատերերի հետ հանդիպման ժամանակ։

Խոսելով Արդեբիլի աշխարհաքաղաքական դիրքի և Ադրբեջանի Հանրապետության հետ ընդհանուր սահմանի մասին՝ նա հավելել է. «Այս նահանգը, Կովկասին մոտ լինելու և առևտրային ուղիներին հասանելիության շնորհիվ, կարող է դառնալ արտահանման և տնտեսական փոխանակման դարպաս։ Ինչո՞ւ Արդեբիլը չպետք է օրինակ դառնա մյուս նահանգների համար»։

Փեզեշքիանն ասել է, որ եթե Արդեբիլի զարգացմանը այլ կերպ մոտենալ, շատ տնտեսական խնդիրներ կարող են լուծվել։ Այս մեծ ներուժ ունեցող տարածաշրջանում կարելի է զարգացնել տնտեսությունը նոր ռազմավարության օգնությամբ։
Zinvor.info

Հեշթեգներ. Փեզեշքիան   Ադրբեջան  


Լրահոս