Թուրքիան ակնկալում է Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրում
 Թուրքիան ակնկալում է Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրում
11:51     13 09 2025    
Թուրքիան ակնկալում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրում հաջորդ տարվա առաջին կեսին։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը՝ Հռոմի Միջազգային հարաբերությունների ինստիտուտում կայացած համաժողովում, որտեղ քննարկվել են միջազգային արդիական իրադարձությունները։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրման համար։

Հ. Ֆիդանի խոսքով՝ Թուրքիան ակնկալում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջնական խաղաղությունը կստորագրվի հաջորդ տարվա առաջին կեսին։

«Հենց որ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը վերջնականապես կնքվի, մենք արագ կկարգավորենք հարաբերությունները Հայաստանի հետ», - ընդգծել է նախարարը։
Zinvor.info

Հեշթեգներ. Թուրքիա   Հաքան-Ֆիդան  


Լրահոս