Ըստ
Zinvor.info-յի՝ հոդվածում նշվում է, որ արևմտյան երկրներն ու կազմակերպությունները քիչ բան են անում՝ Ադրբեջանին այս խնդրի լուծման հարցում օգնելու համար։
«Այն փաստը, որ այդ ականները Հայաստանի կողմից տեղադրվել են անխտիր՝ առանց որէ ռազմական անհրաժեշտության, գծանշման և ցանկապատման, խոչընդոտում է ականազերծման գործընթացին։ Ներկայիս իրավիճակը շարունակում է մարդկային կյանքեր խլել և մեծ վտանգ է ներկայացնում անմեղ քաղաքացիական անձանց համար»,- պորտալին հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով բանագնաց դեսպան Էլչին Ամիրբեկովը։
Նյութում ընդգծվում է, որ 2020 թվականի նոյեմբերին հրադադարի մասին համաձայնագրի ստորագրումից ի վեր, Արևմուտքը ընդամենը 12,5 միլիոն դոլար է հատկացրել Ադրբեջանի ականազերծման գործակալությանը (ANAMA)։ Ընդ որում, ազատագրված հողերի ականազերծման ողջ գործընթացի արժեքը կկկազմի 25 մլրդ դոլար։
Իր հերթին Ադրբեջանը ավելի քան 11 մլրդ ԱՄՆ դոլար է հատկացրել այդ տարածքների վերականգնման համար։
Ադրբեջանի առջև մեծ խնդիր է դրված՝ օկուպացիայի ժամանակ Հայաստանի զինված ուժերի կողմից տեղադրված շուրջ 1,5 մլն ականների վնասազերծման գործում։
«Նոյեմբերին ANAMA-ի վարչության նախագահ Վուգար Սուլեյմանովը հայտնել է, որ 2020 թվականի նոյեմբերից մինչ օրս իրականացված ականազերծման գործողությունների արդյունքում՝ ընդհանուր առմամբ մաքրվել է 111 207 հեկտար։ Սա կազմում է այն տարածքների միայն 10,5 տոկոսը, որտեղ ականներ է տեղադրվել Հայաստանը։
Թեև Ադրբեջանը բազմիցս դիմել է Հայաստանին ականապատ տարածքների քարտեզներ ստանալու համար, սակայն այս երկրի պաշտոնական իշխանությունները նախ հերքել են նման քարտեզների առկայությունը, ապա համաձայնել դրանք փոխանակել գերի ընկած հայ զինծառայողների հետ։ Հայաստանի կողմից Ադրբեջանին տրամադրված քարտեզներն ընդգրկում են ազատագրված տարածքների 5%-ը, և դրանցից միայն 25%-ն է ճշգրիտ համարվում։ Հայաստանը պնդում է, որ տրամադրել է իր ունեցած բոլոր քարտերը»։
Հոդվածում նշվում է նաև, որ թեև ականների տեղադրումը համեմատաբար էժան է՝ 3-75 դոլար արժողությամբ, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի գնահատմամբ՝ դրանց վնասազերծումը կարող է արժենալ 300-ից մինչև 1000 դոլար: