Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին X սոցիալական ցանցի իր էջում գրել է՝ Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը։
«Թեհրանում մենք արդյունավետ հանդիպում ունեցանք Իրանի էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբիանի հետ նեղ և ընդլայնված կազմով՝ երկու երկրների միջև էներգետիկ համագործակցության զարգացման հարցերի շուրջ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են՝ «Խուդաֆերին» և «Գըզ Գալասի» հիդրոհանգույցների, Օրդուբադի հիդրոէլեկտրակայանի կառուցման նախագծերի իրականացումը, Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի միջև էներգետիկ կամրջի ստեղծումը, էլեկտրաէներգիայի փոխանակումն ու տարանցումը, ինչպես նաև Խուդաֆերինի կամրջի վերականգնման հարցը»,- ասվում է հրապարակման մեջ։