Այս մասին հայտնում է
Zinvor.info-ն՝ հղում անելով X-ում նախագահի օգնականի էջին:
«Ուրախ էի հանդիպել Կոնգոյի Հանրապետության նախագահի միջազգային ռազմավարության հարցերով խորհրդական Ֆրանսուազ Ժոլիի հետ և քննարկել՝ մեր երկրների միջև երկկողմ հարաբերությունների զարգացումը քաղաքական, էներգետիկ, տնտեսական, հումանիտար և այլ ոլորտներում, քանի որ Ադրբեջանը Աֆրիկյան երկրների հետ ունի ավանդական բարեկամական հարաբերություններ, իսկ Չմիավորման շարժման նախագահությունը լավ հարթակ ստեղծեց՝ մեր երկկողմ և բազմակողմ համագործակցության հետագա ամրապնդման համար։ COP29-ը ևս հանդիսանում է մեկ բարենպաստ հնարավորություն՝ Կոնգոյի Հանրապետության հետ մեր համատեղ փոխգործակցության համար»,- գրել է Հ.Հաջիևը։
Zinvor.info