Երևանում որոշել են Բաքվին հանձնել մոլորված ադրբեջանցի զինվորին
 Երևանում որոշել են Բաքվին հանձնել մոլորված ադրբեջանցի զինվորին
09:41     05 03 2024    
Հայաստանի իշխանությունները որոշել են հայրենիք վերադարձնել մոլորված ադրբեջանցի զինծառայող Ռուսլան Փանահովին։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին հայտնել են ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունից (ԱԱԾ)։

«Ելնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև ամենաբարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունից առ այն, որ երկու կողմերի զինվորականները, ովքեր մոլորվել և հայտնվել են հակառակ կողմում, պետք է կարճ ժամանակում հետ վերադարձվեն, Հայաստանը որոշել է Ռուսլան Փանահովին հանձնել ադրբեջանական կողմին»,- ասված է ՀՀ ԱԱԾ մամուլի ծառայության հաղորդագրությունում:

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Հայաստան   Ադրբեջան  


Լրահոս