ՀԿԹՀ նախագահ. Մենք ուզում ենք Ադրբեջանի հետ հարաբերությունները բարձրացնել ավելի բարձր մակարդակի
  ՀԿԹՀ նախագահ.  Մենք ուզում ենք Ադրբեջանի հետ հարաբերությունները բարձրացնել ավելի բարձր մակարդակի
11:38     04 03 2024    
Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը (ՀԿԹՀ) ուզում է հաղորդակցությունների տեխնոլոգիաների դարաշրջանում Ադրբեջանի հետ հարաբերությունները բարձրացնել ավելի բարձր մակարդակի վրա։

Այս մասին Zinvor.info-ին ասել է ՀԿԹՀ նախագահ Էրսին Թաթարը Անթալիայում ընթացող III դիվանագիտական ֆորումի շրջանակներում։

Նրա խոսքով, երկու երկրների հարաբերություններն անհրաժեշտ է ընդլայնել ու ամրապնդել բոլոր ուղղություններով։

«Մեզ շատ ուրախացնում է Թուրքիայի և Ադրբեջանի անսասան միասնությունը և այն փաստը, որ Ադրբեջանն ավելի ուժեղ է դարձել Ղարաբաղում տարած հաղթանակից հետո։ Նախագահ Իլհամ Ալիևը նույնպես միշտ ասում է, որ մեծ նշանակություն է տալիս թյուրքական աշխարհին։ Բոլոր ոլորտներում թյուրքական պետությունների միջև կապերի ընդլայնումը ազդանշան է, որ մենք ապագայում ավելի ուժեղ ենք լինելու»,- ընդգծե է Էրսին Թաթարը:

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. ՀԿԹՀ   Ադրբեջան  


Լրահոս