Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, միջոցառումը կազմակերպել է Ադրբեջանի դեսպանատունը՝ Ամերիկա-ադրբեջանական առևտրի պալատում։
Նախ մեկ րոպե լռությամբ հարգվել է ողբերգության զոհերի հիշատակը, ապա ցուցադրվել է՝ «Խոջալուի խորհրդանիշը» («Xocalı nişanəsi») գեղարվեստական և կարճամետրաժ. ֆիլմը։
Այնուհետև ամերիկյան Մուղամ ընկերության նախագահ Ջեֆրի Վերբոքը՝ միջոցառման մասնակիցների հետ կիսվել է իր հիշողություններով և քամանչայի վրա կատարել ադրբեջանական երգեր։
Բացի այդ, Նյու Յորքի թուրքական տանը անցկացվել է հիշատակի երեկո, որը համատեղ կազմակերպել էին Ամերիկայի ադրբեջանցիների համակարգող խորհուրդը և երեխաների ու երիտասարդների ստեղծարար զարգացման My Way կենտրոնը և Սփյուռքի հետ աշխատանքի պետական կոմիտեի աջակցությամբ։
Zinvor.info