Էլչին Գուլիևն այցելել է հայերի կողմից վիրավորված սահմանապահին
 Էլչին Գուլիևն այցելել է հայերի կողմից վիրավորված սահմանապահին
10:06     15 02 2024    
Պետական սահմանապահ ծառայության պետ Էլչին Գուլիևը՝ փետրվարի 14-ին այցելել է Հանրապետական նյարդավիրաբուժական հիվանդանոց՝ Զանգիլանի շրջանում Հայաստանի զինված ուժերի սադրանքի հետևանքով վիրավորված զինծառայող Խալիլզադե Փարվիզ Ագաքիշի օղլուին։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են Պետական սահմանապահ ծառայությունից, Էլչին Գուլիևը հետաքրքրվել է բուժման ընթացքով և շուտափույթ լիարժեք ապաքինում մաղթել Փարվիզ Խալիլզադեին։

Պ.Խալիլզադեն շնորհակալություն է հայտնել ցուցաբերած ուշադրության և հոգատարության համար և ցանկություն հայտնել՝ բուժման ավարտից հետո շարունակել ծառայությունը նույն սահմանային մարտական կետում։

Այնուհետեւ Էլչին Գուլիևը հանդիպել է հիվանդանոցի բժիշկների ու բուժանձնակազմի հետ և շնորհակալություն հայտնել հաջող վիրահատության համար։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Էլչին-Գուլիև  


Լրահոս