Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն՝ մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի ելույթը Բանակի օրվա կապակցությամբ, որի ժամանակ նա առաջարկել է ստորագրել չհարձակման պայմանագիր և կիրառել. սպառազինությունների փոխադարձ վերահսկողության մեխանիզմը։
«Չնայած հիշյալ պայմանագրի նախագծի քննարկման հենց սկզբից Բաքուն կոչ է արել հայկական կողմին՝ Հայաստանի Սահմանադրությամբ, մի շարք որոշումներով վերջ դնել Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ շարունակվող ոտնձգություններին. 44-օրյա Հայրենական պատերազմից հետո, օրենսդիր մարմնի մի շարք որոշումներում, միջազգային կազմակերպություններին և դատարաններին դիմումներում Հայաստանը մինչ այժմ որևէ գործնական քայլ չի ձեռնարկել այս ուղղությամբ։ Հայկական կողմը միջոցներ ձեռնարկելու փոխարեն հնչեցնում է գործնական նշանակություն չունեցող առաջարկներ, ինչը թյուրիմացությունների պատճառ է դառնում։
Բոլորը գիտեն, որ 30 տարի շարունակ Հայաստանը կոպտորեն խախտել է իր պարտավորությունները՝ սպառազինությունների վերահսկման մեխանիզմների և միջազգային պայմանագրերի շրջանակներում, որոնցում ճանաչում են մեր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, ագրեսիվ գործողություններ է իրականացրել Ադրբեջանի դեմ և թաքցրել է իր ռազմական տեխնիկայի մեծ մասը միջազգային սպառազինությունների վերահսկման մեխանիզմներից և սպառազինության համակարգերից, որոնք նա ապօրինի կերպով տեղակայել է մեր երկրի օկուպացված տարածքներում։
Հաշվի առնելով վերը նշվածը, ինչպես նաև այն, որ Հայաստանը վարում է ռազմականացման լուրջ քաղաքականություն, որի մասին հայտարարել է Փաշինյանը, ստորագրում է մի քանի միլիարդ դոլարի զենքի մատակարարման պայմանագրեր, զարգացնում է իր ռազմական արդյունաբերությունը, ՀՀ վարչապետի հաստատումներն այն մասին,, որ Երևանը լրջորեն է վերաբերվում խաղաղության գործընթացին, ոչ այլ ինչ է, քան քաղաքական մանիպուլյացիա:
Նման հայտարարությունները խոչընդոտում են տարածաշրջանի հետագա զարգացմանն ու առաջընթացին` հիմնված միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հարգման վրա:
Ադրբեջանն իր հերթին կշարունակի իր խաղաղապահ ու ստեղծագործ ջանքերը և Հայաստանից համարժեք քայլեր է ակնկալում ոչ թե խոսքով, այլ գործով»,- ընդգծել է Ա.Հաջիզադեն։