Հիքմեթ Հաջիևը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ
  Հիքմեթ Հաջիևը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ
17:45     19 11 2025    
Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ալիսոն Հուքերի հետ։

Այս մասին հաղորդում է Zinvor.info-ն՝ հղում անելով Հաջիևի Х-ի էջին։

«Ուրախ եմ հանդիպելու ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ալիսոն Հուքերի գլխավորած պատվիրակության հետ։ Քննարկեցինք հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգի առաջխաղացումը և տարածաշրջանային կապի ոլորտում նախաձեռնությունների իրականացումը։ Մենք նաև մտքեր փոխանակեցինք տարածաշրջանային և համաշխարհային առանցքային զարգացումների վերաբերյալ՝ վերահաստատելով Ադրբեջանի և Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության ոգին», - գրել է Հաջիևը։
Zinvor.info

Հեշթեգներ. Հիքմեթ-Հաջիև  


Լրահոս