Բելառուսը ուսումնասիրում է Ադրբեջանի փորձը՝ հատուկ նշանակության ուժերի պատրաստման ոլորտում
 Բելառուսը ուսումնասիրում է Ադրբեջանի փորձը՝ հատուկ նշանակության ուժերի պատրաստման ոլորտում
10:31     19 11 2025    
Ադրբեջանի և Բելառուսի պաշտպանության նախարարությունների կողմից ստորագրված երկկողմ համագործակցության պլանի շրջանակներում՝ տեղի է ունեցել երկու երկրների հատուկ նշանակության ուժերի զինծառայողների հանդիպում։

Այս մասին հաղորդում է Zinvor.info-ն՝ հղում անելով Ադրբեջանի Պաշտպանության նախարարությանը։

Ադրբեջան կատարած այցի ընթացքում հյուրերը այցելել են հատուկ նշանակության ուժերի N-րդ զորամաս։

Այնուհետև ներկայացվել է Ադրբեջանի հատուկ նշանակության ուժերի վերաբերյալ ճեպազրույց, պատասխանել են հետաքրրություն ներկայացնող հարցերին:

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել՝ Ադրբեջանի և Բելառուսի հատուկ նշանակության ուժերի միջև համագործակցության հնարավոր հեռանկարների վերաբերյալ և քննարկել՝ երկկողմ կապերի զարգացման համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող առաջարկներ։

Վերջում, հյուրերը հետևել են՝ հատուկ ջոկատայինների մարտական պատրաստության ցուցադրական ելույթներին:
Zinvor.info

Հեշթեգներ. Բելառուս   Ադրբեջան  


Լրահոս