Սամիր Նուրիև. Ղարաբաղում իրականացվող խոշորածավալ նախագծերը արմատապես փոխել են տարածաշրջանը
  Սամիր Նուրիև.  Ղարաբաղում իրականացվող խոշորածավալ նախագծերը արմատապես փոխել են տարածաշրջանը
11:23     19 11 2025    
Ադրբեջանի ազատագրված տարածքներում իրականացվող խոշորածավալ նախագծերը արմատապես փոխել են տարածաշրջանի զարգացման ողջ պատկերը։

Zinvor.info-յի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի և ազատագրված տարածքներում հարցների կենտրոնացված լուծման համակարգող շտաբի ղեկավար Սամիր Նուրիևը՝ Զանգիլանում շտաբի հնգամյա գործունեությանը նվիրված նիստում։

Նա նշել է, որ պետության ղեկավարը ազատագրված տարածքներում մասնակցել է 569 միջոցառման, հիմք է դրել 177 տարբեր նշանակության նախագծերի և բացել 167 օբյեկտ ու ենթակառուցվածքային նախագիծ։ «Մեծ վերադարձի» ապահովմանն ինտեգրված մոտեցումը տվել է ռեալ արդյունքներ, և արդեն հաստատվել են՝ «Ազատագրված տարածքների գլխավոր հատակագիծը», ութ քաղաքների գլխավոր հատակագծերը և երեք քաղաքների մանրամասն հատակագծերը, իսկ Խանքենդիի, Խոջալուի, Աղդերեի և Խոջավենդի գլխավոր հատակագծերը ներկայումս մշակման փուլում են»։
Zinvor.info

Հեշթեգներ. Սամիր-Նուրիև   Ղարաբաղ  


Լրահոս