Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին ելույթ ունենալով ընդհանուր բանավեճի ընթացքում ասել է ԵԽԽՎ-ում Թուրքիայի պատվիրակության անդամ Զեյնեփ Յըլդըզը։
«Այս կազմակերպության բազմակողմանիության համատեքստում Ադրբեջանի ներկայությունն այստեղ այն գործոններից մեկն է, որը տարբերում է այս կառույցը Եվրոպական միությունից և այլ միջազգային կազմակերպություններից»,- նշել է պատգամավորը։
ԵԽԽՎ-ն, ըստ Յըլդըզի, թերի է լինելու Ադրբեջանի բացակայության դեպքում. «Ադրբեջանի բացակայությունը ոչ միայն կզրկի կազմակերպությունը պլյուրալիզմից որպես հիմնական փիլիսոփայություն, այլև հակամարտությունները լուծելու կարողությունից»:
«Նախորդ տարիներին, ելույթ ունենալով այստեղ, մենք բոլորս հաստատում էինք Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքային ամբողջականությունը։ Ես կուզենայի հարցնել. ի՞նչ է փոխվել դրանից հետո: Մենք պետք է որոշենք՝ ԵԽԽՎ-ն կդառնա՞ Եվրոպական միության նման մայրցամաքային կազմակերպություն, թե՞ այն կշարունակի լինել երկխոսության վրա հիմնված հարթակ, որը կողմերին թույլ է տալիս բանակցել։ Արդյո՞ք այն փակ կառույց կլինի, որը նեղացնում է իր տարածությունը, թե՞ կհիշի իր ինքնությունը որպես գլոբալ խաղացող»,- հարցրել է Յըլդըզը իր գործընկերներին: