Իլհամ Ալիև. Ադրբեջանը պատրաստ է համագործակցել Ճապոնիայի հետ COP29-ի շրջանակներում
  Իլհամ Ալիև.  Ադրբեջանը պատրաստ է համագործակցել Ճապոնիայի հետ COP29-ի շրջանակներում
17:40     07 01 2024    
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հունվարի 7-ին ընդունել է երկրում Ճապոնիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Կացույա Վատանաբեի հավատարմագրերը։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այդ մասին տեղեկությունը զետեղված է Ադրբեջանի Հանրապետության ղեկավարի պաշտոնական կայքում:

Հանդիպմանը Իլհամ Ալիևն ընդգծել է, որ Ադրբեջանի և Ճապոնիայի միջև բազմամյա բարեկամական հարաբերություններն ընդգրկում են տարբեր ոլորտներ, նշել է բոլոր ոլորտներում լավ արդյունքների, ինչպես նաև առաջիկա տարիներին համագործակցության հետագա ընդլայնման համար բարենպաստ հնարավորությունների առկայությունը։ Նախագահը նշել է, որ անհրաժեշտ է որոշել համագործակցության նոր ոլորտներ: Պետության ղեկավարը դեսպանին հաջողություն է մաղթել իր գործունեության մեջ:

Կացույա Վատանաբեն հատուկ նշել է Իլհամ Ալիևի դերը Ադրբեջանի և Ճապոնիայի միջև բարեկամական հարաբերությունների պահպանման գործում: Դեսպանը շնորհավորել է նախագահին COP29-ը Ադրբեջանում անցկացնելու որոշման կապակցությամբ:

Իլհամ Ալիևն ընդգծել է, որ անցումը կանաչ տնտեսության և բարձր տեխնոլոգիաների զարգացումը Ադրբեջանի համար առաջնահերթ ուղղություններից են։ Նախագահը հայտարարել է, որ Ադրբեջանը պատրաստ է համագործակցել Ճապոնիայի հետ CO29- ի շրջանակներում:

Կացույա Վատանաբեն, իր հերթին, նշել է, որ Ճապոնիան մեծ նշանակություն է տալիս կանաչ հասարակության կառուցմանը, բարձր տեխնոլոգիաների վրա հիմնված զարգացմանը, ինչպես նաև ընդգծել է երկու երկրների միջև համագործակցության մեծ հնարավորություններն այս ոլորտում։ Դեսպանը հավաստիացրել է, որ բոլոր ջանքերը կգործադրի ադրբեջանա-ճապոնական հարաբերությունները զարգացնելու համար:

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Ճապոնիա   COP29  


Լրահոս